ԱՐՄԵՆ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

2006թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Աշտարակի «Միկա»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արմեն Շահգելդյանը:

2006 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Միկա», «Բանանց», «Արարատ», «Կիլիկիա», «Գանձասար», «Շիրակ», «Ուլիս» ակումբների նախագահները, այդ ակումբների թիմերի գլխավոր մարզիչները եւ մարզչական շտաբները, բարձրագույն խումբը սպասարկած մրցավարները եւ տեսուչները, զանգվածային լրատվամիջոցները: Հարցումն անցկացվել է հետեւյալ սկզբունքով. յուրաքանչյուր ակումբի նախագահ ներկայացրել է 3 լավագույն ֆուտբոլիստի թեկնածություն ըստ հերթականության` զրկված լինելով սեփական ակումբի թիմը ներկայացնող ֆուտբոլիստի թեկնածությունը տալու իրավունքից:

3 ֆուտբոլիստի թեկնածություն ըստ հերթականության ներկայացնելու իրավունք են ստացել նաեւ թիմերի գլխավոր մարզիչները, մարզչական շտաբները` նույնպես զրկված լինելով սեփական թիմերը ներկայացնող ֆուտբոլիստներին առավելություն տալու իրավունքից:

2-րդ տեղում է հայտնվել «Փյունիկ»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սամվել Մելքոնյանը, որը հանդես է գալիս «Բանանց»-ում: