A
A
«Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը արդեն շարժվել և գալիս է Հայաստան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես էլ տեսա, որ Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է, գալիս է Հայաստան: Ողջունում եմ այդ զարգացումը: Առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել դրա համար»,-նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ապա Փաշինյանն ասաց, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան և հույս ունեն որ այդ հարցերը կկարգավորվեն:
«Եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսավարողները այլընտրանաքային ձևեր կփնտրեն ներմուծումը և արտահանումը ապահովելու համար»,- ասաց նա։