Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քահանան կոչ է անում Վարդավառին դույլերով միմյանց չջրել (տեսանյութ)

Հասարակություն
bb5851cb8285371c9de1c609270315f2

Վարդավառը  կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի տոնը կնշեն հուլիսի 23-ին, իսկ բուն տոնակատարությունները կսկսվեն հուլիսի 22-ին, ժամը 18-ից սկսած: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը կոչ է անում դույլերով միմյանց վրա ջուր չլցնել. դա ագրեսիվության է բերում. «Քիչ չեն դեպքերը, երբ այդ սովորույթի հետևանքով վեճեր են առաջացել»։ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» Երիտասարդաց միության անդամ Տաթեւ Զախարյանը ներկայացնում է սպասվող  միջոցառումների ցանկը: