Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաց բերողի մայրն ու եղբայրը լքել են գյուղը

Քաղաքականություն
hac-berox

Հաց բերող Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն ու նրանց մայրը՝ Դոնարա Պետրոսյանը, լքել են Բյուրավան գյուղն ու այժմ թաքնված են։ Նրանք մտավախություն ունեն, որ տուն վերադառնալու պարագայում իրավապահները կձերբակալեն իրենց։ «Ա1+»-ի հետ զրույցում տիկին Դոնարան հաղորդեց հետևյալը. «Վախենում ենք հետ գնալ գյուղ, երեխիս կբռնեն կտանեն։ Ես զանգ տվեցի երեխից մեկին ասի մի հատ նայեք՝ ով կա տան մոտ։ Ասեց՝ Դոնարա տոտա մարդ չի երևում, բայց չգիտեմ՝մեկ էլ տեսար եկան։  Կարող է մի տեղ մեքենաներով կանգնած են, սպասում են մեզ»։ Հաց բերողի ընտանիքի անդամները գյուղից հեռանալու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ ոստիկանությունը շրջապատել է նրանց տունը։ Արսեն Սարգսյանն արդեն մի քանի օր է՝ թաքնվում է իրավապահներից։ «Գնացել էր տուն, տեսել էր, որ հսկայական բանակ կա՝ 17 հոգանոց, մնացածն էլ ավտոների մեջ՝ գրաժդանսկի, կարմիր բերետավորներ մտած են բակ, մեր տան մեջ։ Եկավ ինձ մոտ, հեռախոսը տվեց, ասեց ես թռա մամա, մինչև պարզենք, տեսնենք դրանք ովքեր են, ինչի են եկել իմ բակ, իմ տուն»,- ասաց տիկին Դոնարան։