Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր- Պետրոսյանը մասնակցեց Անկախության միջոցառմանը (տեսանյութ)

Քաղաքականություն
ltp

ՀԱԿ-ը  առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ յուրայինների  հետ  տոնեց Անկախության 25-ամյակը: «Ցավոք սրտի, մեր Անկախության ամրապնդման դերն ընկնելու է այն քաղաքական ուժի ուսերին, որը այդ անկախությունը նվաճել է, ամրապնդել  եւ պահպանել է»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ չունեցավ, չցանկացավ նաեւ պատասխանել հարցերին։ Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը Հայաստանի Անկախությունը վերերկրային է համարում, եւ այն ամրապնդելու իր մոտեցումն ունի. «Հավատալ, որ դա քոնն է, ուրիշ ոչ մի բան: Եթե սիրում ես մի բան, ապա այդ սիրո համար պետք է պայքարել, պետք է դրա համար քո կյանքից վեր դասես, եթե գտնում ես, որ դա քոնն է»: ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանի խոսքով՝  Անկախության օրն  իսկական տոն կլիներ, եթե օրեցօր չավելանային արտագաղթի ցուցանիշները. «Անկախությունը պիտի տվյալ հողի վրա ապրես, արարես, ստեղծագործես, երկիրդ զարգացնես, հզորացնես, որպեսզի կարողանաս եւ երկրիդ անկախությունն ապահովես, եւ կարողանաս երկրիդ նվաճումներով հպարտանալ»: Նա նաեւ մեկ այլ մտահոգություն ունի. «Ցավալի է, որ այսօր Անկախության 25-ամյակ է տոնվում, եւ այն նվաճած մարդիկ չկան այդ հրապարակում: Այս մարդիկ իրենց տառապանքի գնով նվաճել են անկախություն եւ պիտի վայելեին այդ անկախության պտուղները, սակայն ցավալի է, որ այսօր՝ 25 տարի անց, խոսվում է հողեր հանձնելու, տարածքներ զիջելու մասին»: