Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկրի բարձրագույն իշխանությունը պետք է բացառիկ որոշում կայացնի»

Քաղաքականություն
ppc4-1

Երկրի բարձրագույն իշխանությունը պետք է բացառիկ որոշում կայացնի «Սասնա ծռեր» խմբի տղաներին պատասխանատվության կանչելու վերաբերյալ. «Համայնք եւ իրավունք» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանի կարծիքով՝ «Սասնա ծռեր» խմբի տղաների արարքը, բնականաբար, քրեական օրենսգրքով լուրջ պատժելի արարք է, սակայն կրքերը հանդարտեցնելու եւ հետագա գործողությունները կասեցնելու համար անհրաժեշտ է բացառիկ որոշում. «ՀՀ նախագահն ունի բացառիկ իրավունք օրենքից դուրս որոշում կայացնելու համար»: Նրա դիտարկմամբ, հանգուցալուծումը պետք է լինի փոխզիջումների ճանապարհով. «Եթե ասենք, որ մեկ օրում կամ մեկ ժամում հանգուցալուծում տալ, ապա պետք է ասել, որ այդպես չի կարող է լինել: Պրոցեսը կարող է շատ ավելի երկար տևել, ասենք մեկ – երկու շաբաթ. «Ամեն դեպքում, իշխանությունը պետք է այնպիսի զիջման գնա, որպեսզի այս պայքարին վերջ տրվի»։ Իրավապաշտպանի խոսքերով՝ Հայաստանում փոփոխությունները պետք է լինեն սահմանադրական ճանապարհով, սակայն իշխանությունը պետք է հետադարձ հայացք գցի եւ հասկանա՝ ինչն այնպես չի արել, որ հանգեցրեց սրան: