Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի տունը կպահպանվի «Հին Երևան»-ում

Հասարակություն
old-Yerevan

«Դա ինձնից կախված չի, էս ինչ հարցեր եք տալիս»,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողների հնչեցրած գրեթե բոլոր հարցերին պատասխանեց «Հին Երևան» նախագծի գլխավոր  ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որն այդպես էլ որեւէ բան չկարողացավ ասել «Հին Երեւան» նախագծի իրականացման ժամկետների մասին: «Հին Երևան» նախագծի իրագործման աշխատանքներն արդեն սկսվել են: Հողային աշխատանքները սկսել են Բուզանդի փողոցի կողմից՝ մեկ հատվածում: Հնչեցված  տեսակետին, թե ճարտարապետները մտավախություն ունեն, որ արհեստածին է լինելու այս նախագիծը, Լևոն Վարդանյանը հակադարձեց. «Այդ խոսողներն ինձ չեն հետաքրքրում: Ես ժամանակին նրանց փորձել եմ բացատրել, թե ինչ է լինելու, բայց  նրանք չեն ընկալում»: «Հին Երևան»-ը լինելու է առևտրա-հասարակական կենտրոն: Նախագծի համար Կառավարության որոշում կա : Կառուցապատողը «Օլդ սիթի»-ն է, ներդրողը՝ շվեյցարահայ Վարդան Սրմաքեշն է, - հիշեցրեց Լեւոն Վարդանյանը՝ նշելով, որ ձգձգման պատճառն այն է, որ տվյալ տարածքի իրացումը դեռ չի ավարտվել: Անդրադառնալով Արամի փողոցում գտնվող Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի տան անմխիթար վիճակին՝ Լեւոն Վարդանյանն ասաց, որ «Հին Երեւան» նախագիծն իրականացվում է, որ նաեւ այդ շենքը փրկվի. «Կարող եմ ասել՝ այս շենքը 3-րդ հանրապետության անկախության օրվանից նույն վիճակում է: Բնական է, ոչ թե հինը չի պահպանվելու, այլ բացակայած քարերի տեղում պետք է տեղադրվեն նոր քարեր»։