Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը զայրացրել է Սամեդ Սեիդովին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-Capture-3

ԵԽԽՎ-ում Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբում այսօր միջադեպ է եղել, երբ  հայ պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը անդամներին, այդ թվում` ադրբեջանցի եւ թուրք,   բաժանել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» գրքույկը, որում ներկայացվել են բռնությունների այն փաստերը, որոնք էթիկապես թույլատրելի է հրապարակել : Նաիրա Զոհրաբյանը գրքույկներից  մեկը հանձնել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին : Վերջինս արձագանքել է. «Հերթական  ֆոտոշոփն եք բաժանում», ու հայ պատվիրակին մեղադրել է կանոնակարգ խախտելու մեջ : Միաժամանակ հայտարարել է, թե իրենց ձեռքի տակ այլ փաստաթղթեր կան :    Բայց երբ նրան փորձել են միանալ թուրք պատվիրակները եւ թեժացնել բանավեճը, խմբի ղեկավարը քննարկումը փակված է համարել` հայտարելով ԼՂ-ի հարցը շատ  զգայուն թեմա է: