Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սրտային հիվանդները պետք է զգոն լինեն» (տեսանյութ)

Հասարակություն
karlen

Սրտանոթային հիվանդությունների, զարկերակային գերճնշման, խրոնիկ հիվանդությունների հետ կապված ՀՀ-ում կա ռիսկի մի քանի գործոն: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կառլեն Ադամյանը՝ ավելացնելով. «Առաջնային ու ամենաորոշիչ ռիսկը ապրելակերպն է, շարժման պակասն է, ճարպային փոխանակության խանգարումն է, որը, ի դեպ, կարող է լինել բնածին, որը ամենածանր է, եւ ձեռք բերովի, ինչպես նաեւ՝ զարկերակային գերճնշումը, նյարդային համակարգի վիճակը: Իսկ տագնապի գիտակցումը մոտենում է մեծ ռիսկի գործոններին: Եթե սուր դեպք է պատահում մարդու հետ, այստեղ առանձին մոտեցում կա, որ նա կարող է տալ սրտամկանի ինֆարկտ եւ այլն»: Ըստ նրա՝ հիպերտոնիկ հիվանդները գտնվում են ռիսկի զոնայում, դրա համար նրանք պետք է զգոն լինեն եւ հետեւեն զգուշացումներին, որ այս օրերին եղանակի փոփոխություն է սպասվում. «Սրտային հիվանդները, ստենոկարդիայով հիվանդները պետք է անպայման պրոֆիլակտիկ դեղեր օգտագործեն այս ընթացքում, որպեսզի կանխեն կամ մեղմեն այդ բացասական ազդեցությունը»: