Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարիին տեղափոխել են հոգեբուժարան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gaspari

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են Նորքի հոգեբուժարան: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Վարդգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին: Նա այսօր տեսակցության է գնացել ամուսնուն, սակայն հայտնել են, որ տեսակցությունը հնարավոր չէ՝ Գասպարիին տեղափոխել են: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որ այս պահին գտնվում է Նորքի հոգեբուժարանում, հայտնեց, որ Գասպարիին հոգեբուժարան տեղափոխելու համար միջնորդություն է ներկայացրել քննիչը, դատարանն էլ բավարարել է միջնորդությունը՝ նրան փորձաքննության ենթարկելու: Իրավապաշտպանը նաեւ հայտնեց, որ այս պահին Գասպարիի մոտ են գտնվում նրա պաշտպանները։ Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ առանց նախապես զգուշացվելու: Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Նա պարբերաբար չէր ներկայանում դատական նիստերին եւ դատավոր Նելլի Բաղդասարյանը նրան բերման ենթարկելու որոշումներ էր կայացնում: