Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին զինծառայողը բուժվում է Գերմանիայում

Քաղաքականություն
zinvor-4

Բանակում ողնաշարի հատվածում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամություն ձեռք բերած Սամվել Ավետիսյանն այժմ բուժման նպատակով Գերմանիայում է: Վնասվածքի հետևանքով Սամվելը երեք տարի գամված է սայլակին: Նրա բուժման համար Հյուսիսային պողոտայում մի քանի անգամ դրամահավաք է կազմակերպվել: Մենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կապ հաստատեցինք Սամվելի կնոջ՝ Էմմա Եղիազարյանի հետ. «Այսօր կսկսվեն ստուգումները: Սամվելի վիճակը կամաց-կամաց կարգավորվում է: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին: Շատ դժվարությամբ հավաքվեց անհրաժեշտ գումարն ու մենք հիմա արդեն մեր նպատակին հասնելու ճանապարհին ենք: Գերմանացի բժիշկները շատ բան կարող են անել: Թեև ճիշտ է՝ ամեն ինչ Աստծո ձեռքերում է...»,- ձայնային հաղորդագրության միջոցով ասաց նա: Սամվելն ինքն էլ նշեց. «Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ օգնեցին: Բուժումները կսկսվեն, և այդ ամենի մասին կտեղեկացնենք նաև մեր էջում: Մենք ամեն ինչ կնկարենք, նաև գրելով կասենք մեր ընկերներին, որ բոլորը տեղյակ լինեն»: