A
A
Փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել 80 տրանսպորտային միջոցի
Աջակցիր «Ա1+»-ինԽցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել 80 տրանսպորտային միջոցի
Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։
Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։
Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու։
Տվյալ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։