A
A
Տավուշի մարզում հանդիպեցի զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ․ Պապոյան
Աջակցիր «Ա1+»-ինԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է․
Տավուշի մարզում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, հանդիպեցի զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Իջևան և Դիլիջան համայնքների ղեկավարներ Արթուր Ճաղարյանն ու Դավիթ Սարգսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 - 2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 տարիների զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար։
Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ, որը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև կդիրքավորի Հայաստանը համաշխարհային շուկայում որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ, կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի երկիր։
Հանդիպման ավարտին պատասխանեցի մասնակիցների հարցերին։