Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

Փոքր բիզնեսը վճարում է մեր հարկերի 2 տոկոսը. Նարեկ Կարապետյանը պատասխանում է վիճահարույց հարցերին (տեսանյութ)

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ փոքր բիզնեսի հարկային քաղաքականության մասին

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների տարբեր հարցերին, որոնց գերակշիռ մասը վերաբերում էր փոքր բիզնեսի հարկերից ազատելու նախաձեռնությանը։

Կարապետյանը նշել է, որ շարժման դիրքորոշմամբ՝ փոքր բիզնեսը պետք է ազատված լինի շրջանառության հարկից այնքան ժամանակ, քանի դեռ մնում է փոքր բիզնես․

«Եթե մնում է փոքր բիզնես, ապա ինչպե՞ս կարող ես նրան հարկել, երբ երկիր են հոսում միլիարդավոր դոլարներ, օրինակ՝ ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով։ Մինչդեռ իշխանությունների նպատակը հակառակն է՝ նրանք ուզում են, որ փոքր բիզնեսը նույն չափով հարկ վճարի, ինչպես մեծ բիզնեսը», — նշել է նա։

Կարապետյանը հավելել է, որ երբ տվյալ ձեռնարկությունը աճի և վերադասավորվի որպես միջին բիզնես, այդ ժամանակ արդեն կհամարվի ենթակա շրջանառության հարկի վճարմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։