Բացել լրահոսը Փակել լրահոսը
ընտրություն ՏԻՄ
A A
Պաշտոնական

ԱԺ ընտրությունները կկայանան հունիսի 7-ին

Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։
 
Նախագահ Վահագն Խաչատուրյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել։
 

Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը.
1. Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ