Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԽԽՎ զեկուցողը Արցախ գալու փողերը թող դնի գրպանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
David-Babayan

Հայկական կողմի համար անընդունելի վերնագրով՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը պատրաստելու համար ԵԽԽՎ պատվիրակը կժամանի տարածաշրջան։ ԵԽԽՎ կայքը  տեղեկացնում է, որ Ռոբերտ Վոլտերը սեպտեմբերի 15-16-ը Ադրբեջանի իշխանությունների հսկողության ներքո փաստահավաք այց կկատարի։ Իսկ շփման գծի մյուս հատված այց նախատեսվում է առաջիկայում։ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ պաշտոնական որեւէ նամակ չեն ստացել այս զեկույցի պատրաստման հետ կապված։ Նա հիշեցրեց իրենց նախկին հայտարարությունը. մինչեւ զեկույցի անվանումը եւ տրամաբանությունը չփոխվի, որեւէ մեկը նման վերնագրով զեկույց պատրաստելու համար չի այցելելու Արցախ։ «Եթե չփոխի վերնագիրը, չփոխվի տրամաբանությունը, պետք չի, որ գա, թող գնա Ադրբեջանի նախագահական կամ ԱԳՆ, այնտեղ արդեն պատրաստի ամեն ինչ ստանա եւ գնա։ Մնացած փողերը, որ նախատեսված են Արցախ գալու համար, դնի գրպանը»,- նշեց Դավիթ Բաբայանը։