Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավորություն՝ հետ գնալ 200-300 տարի (տեսանյութ)

Հասարակություն
Azgagrutyan-kentron

«Տոնացույց» ժողովրդական թատրոնը Բյուրականում սեփական միջոցներով հիմնել է նույնանուն ազգագրության կենտրոն։ Այստեղ գրեթե ամեն օր տեղի են ունենում ազգային սովորույթները ներկայացնող ծիսական ներկայացումներ։ «Մեր ազգագրությունն այսօր այն ձևով չի ներկայացվում, ինչպես որ պետք է և ինչին որ արժանի է։ Ստեղծեցինք այս կենտրոնը, որպեսզի մարդիկ գան ու հաղորդակից դառնան տոների ներկայացմանը»,-պատմեց «Տոնացույց» թատրոնի գեղարվեստական ղեկավար, նորաբաց կենտրոնի տնօրեն Հասմիկ Բաղրամյանը։ Արդեն իսկ այցելուներ կան ոչ միայն մայրաքաղաքից և գյուղերից, այլև՝ արտերկրից։ Զբոսաշրջիկներին զարմացրել ու հիացրել է հայկական ազգայինը։ «Ասում են՝ մենք հասկացանք հայոց ոգին»,-նշում է տիկին Բաղրամյանը։ Հուլիսի 12-ին ազգագրության կենտրոնում կներկայացվեն Վարդավառի տոնին նվիրված ծեսերը։ Սակայն կենտրոնը միջոցառումներ է կազմակերպում ոչ միայն տոնական օրերին։ Մուտքի վճարը 1000 դրամ է կազմում, իսկ խմբով այցելելու դեպքում՝ 500։ «Սա հնարավորություն է տալիս մարդկանց 200-300 տարի ետ գնալ և ծանոթանալ մեր հայկական, ազգային ծեսերին, ինչպես նաև՝ հետաքրքիր ու հագեցած առօրյա անցկացնել»,-կարծում է կենտրոնի տնօրենը։