Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողի տնից կատարված գողության գործի վարույթը վերսկսվել է

Հասարակություն
bc8ca47d70c53056e82f5bb4228e4226

Ամանորի գիշերը «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ կասեցված գործի վարույթը կրկին վերսկսվել է եւ քննությունը շարունակվում է։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Անի Գեւորգյանը, գործի վերսկումը եւս որեւէ արդյունք չի տալու. «Սա դասվում է այն հանցագործությունների շարքին, որոնք հնարավոր է բացահայտել մեկ օրվա ընթացքում, եւ թե ես, թե եղբայրս՝ Սարգիս Գեւորգյանը, բազմիցս հայտարարել ենք, որ մենք ի սկզբանե ամեն կերպ աջակցել ենք նախաքննությանը՝ նյութերի, փաստերի հավաքագրման համար, սակայն տեսել ենք նախաքննական մարմնի անգործությունը»,- ասաց լրագրողը։ Հիշեցնենք, որ ամանորի գիշերը գողացել էին Անիի անձնական Canon 6D տեսախցիկը, աշխատանքային Canon 550 D տեսախցիկն ու եղբոր՝ newsline.am-ի օպերատոր Սարգիս Գևորգյանի արխիվային եւ աշխատանքային նյութերով համակարգիչն ու էլեկտրոնային կրիչները: Անիի խոսքերով՝ սա ինֆորմացիոն պարունակություն եւ աշխատանքային կարեւորություն ունեցող տեխնիկական միջոցների նպատակային գողություն էր։