Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թռչնի գրիպի վտանգ կա (տեսանյութ)

Հասարակություն
59f6509ab5c11133d08ba176b04d0c6b

«100 տարվա պատմություն ունեցող հիվանդությունը կարող է վերածվել պանդեմիայի»,-ահազանգում է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ խոսելով թռչնի գրիպի տարածման մասին: A տիպի գրիպների շարքին դասվող վիրուսը 140-ից ավելի ենթատիպ ունի: Հարևան երկիր Թուրքիայում հայտնաբերվել է թռչնի գրիպը: 2004-ին մեծ բռնկում էր, եղան մահացության դեպքեր: Այսօր Թռչնաբույծների միությունը տեղեկություն է ստացել, որ 2 գրանցված դեպք կա: Հայաստանում, բարեբախտաբար, դեռ վիրուսի բռնկման դեպք չկա: «Բայց վտանգ միշտ կա, քանի որ այս տարածաշրջանն է, Թուրքիան մեզ շատ մոտ է գտնվում»,-շեշտել է պարոն Ստեփանյանը: Հիմա Թուրքիայից թռչնամիս ու հավկիթ մեր երկիրը չի ներկրում: Բայց աշխատանքներ են իրականացվում, որպեսզի թռչնի գրիպը մեզ չսպառնա: Թռչնաբույծների միության նախագահն, ամեն դեպքում, բնակչությանը խորհուրդ է տալիս կիսաեփ միս կամ հավկիթ չօգտագործել: «Դիմելու ենք կառավարությանը, որպեսզի մեզ աջակցի՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հարցում»,-եզրափակել է պարոն Ստեփանյանը: