Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի թանկացումը մարդկանց փողոց կհանի՝ իշխանության ախորժակը զսպելու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
954e8f1b3946aee148e9c8de9100b412

Հայաստանում էլեկտրաէներգիան կարող է թանկանալ մինչեւ 17 դրամով։ ՀՀԿ պատգմավոր Վարդան Այվազյանը դրա համար հիմքեր տեսնում է. «10 դրամ թանկանալու պարագայում դոլար-դրամ հարաբերության մեջ 1,7 մլրդ ամբողջ համակարգը գնում է մինուս: Որեւէ այլ ծախսի փոփոխություն չկա»: էլեկտրաէներգետիկ համակարգի 5 խոշոր արտադրող կայան դիմել են ՀԾԿՀ՝ սակագինը բարձրացնելու նպատակով: ՀԷՑ-ն առաջարկել է 17 դրամով թանկացնել սակագինը` դարձնելով 58 դրամ 93 լումա։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փաստում է. «Ցանկացած թանկացում բերում է սպառողների պակասի: 1 տոկոս թանկացումը մեկ տոկոս սպառողի թիվ է պակասեցնում: Եթե հանկարծ այս թանկացումն էլ լինի, որը շղթայական ռեակցիայով տանելու է բոլոր ապրանքների թանկացման, բիզնեսի ոչնչացմանը, եւ դրա արդյունքում արտագաղթին, երկրի հերը կանիծվի, ու երկիրն ուղղակի կզրկվի իր տնտեսությունից»: Վարդան Այվազյանը համոզված է` կառավարությունը կսուբսիդավորի սոցիալապես անապահով խավերին: ՀԱԿ խմբակցության քարտուղարը մի քանի օր առաջ է Լոռու մարզից վերադարձել։ Ամբողջովին գազաֆիկացված գյուղերը գազ չեն վառում, թանկ է, նույնն էլ կլինի էլեկտրաէներգիայի պարագայում. «Փայտ են վառում, ոչնչացնում են անտառը: Ոչնչացնում են անխնա ձեւով: Ու իշխանությունները տեղյակ են ու համաձայնեցված են անում»: Սակագնի թանկացման դեմ նախաձեռնող խումբ է ստեղծվել` հայտարարելով, որ փողոց է դուրս գալու` բողոք ակցիաների. «Կամ քաղաքացին դրա դեմն առնելու է, քանի որ մենք ԱԺ-ում չունենք այն ուժը, որ սրա դեմն առնի, քաղաքական ուժերն այն պիկի վրա չեն, որ կարողանան իշխանության ախորժակը զսպել»: Վարդան Այվազյանը հակադարձում է. «Կներեք, եթե կա այլ տարբերակ, եթե դուք լավ տարբերակ ունեք, ես ձեր հետ կգամ: Դուք կմասնակցեք բողոքի ակցիաների՞ն: Դուք ասում եք, որ թանկ է, ես էլ եմ ասում, որ թանկ է: Եւ՞... եւ-ը պետք է ասեք, հաջորդ եւ-ը»: Ի դեպ, եթե ՀԾԿՀ-ն հաստատի 5 ընկերության հայտը եւ բարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը, հաջորդ թանկացումն անխուսափելիորեն տեղի է ունենալու 2017թ. գարնանը, երբ ՀԱԷԿ-ը կկանգնի վեց ամսով նորոգման։ Իսկ ի՞նչ կանեն քաղաքացիները, երբ էլեկտրաէներգիան թանկանա մոտ 41 տոկոսով՝ դիտեք ստորեւ ներկայացվող տեսանյութում։