A
A
Գյուղապետը կրկին ՀՀԿ-ական կլինի
Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքում երեկ կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական Միրազմ Ուռուսյանը, ստացել է 56 քվե։ Ընտրելու իրավունք ունեցող 232 անձանցից քվեարկությանը մասնակցել է 81 ընտրող։ Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ, իսկ 19 ընտրող դեմ է քվեարկել նրանց։ Մյուս թեկնածուն՝ Մերալի Սադոյանը ինքնաբացարկ էր հայտնել։ Հիշեցնենք, որ նախկին գյուղապետ Տիտալ Ալոյանն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել դեռեւս հուլիսի 7-ին: