Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրիկ Խաչատրյանը պետական հովանավորության տակ է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
052ce7d788100dd4d9b9cca2e569f898

Անպատասխանատու, անմարդկային, ցինիկ վերաբերմունք սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ։ Այսպես է գնահատում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելը իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ սա գաղտագողի, ծածուկ նշանակում էր, այդ պատճառով էլ որեւէ հիմնավորում չի ներկայացվել, իսկ Սուրիկ Խաչատրյանը պետական հովանավորության տակ է. «Կան այլ հանցագործություններ, որոնք դեռեւս բացահայտված չեն, որում մասնակից են եւ Սուրիկ Խաչատրյանը, եւ քաղաքական ղեկավարությունը։ Դրանք այնքան ամուր թելերով են իրար հետ կապված, որ որպես սիամական երկվորյակներ՝ չեն կարող մեկը մյուսից առանձին գոյատեւել»,- «Ա1+»-ին ասաց Արթուր Սաքունցը։ Նա փաստում է՝ անձը, որի նկատմամբ կան հիմնավոր կասկածներ քրեական հանցագործության կատարման մեջ, նշանակվում է պաշտոնի։ «Սա նաեւ անպատժելիության խրախուսում է, եւ ամեն մի մարզպետ, պաշտոնատար անձ կարող է օրինակ վերցնել, որ կարող է կատարել հանցագործություններ, ամենածանր հանցագործություններ եւ մնալ անպատիժ։ Սա է ամբողջ միտումը։ Սա մարտահրավեր է ամբողջ պետությանը»,-ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը։ Պարոն Սաքունցը անդրադարձ է կատարել նաեւ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործին։ Մանրամասները՝ տեսանյութում։