Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրաչյա Հարությունյանն ազատ չի արձակվել»

Կարևոր լուրեր Հասարակություն
հրաչյա

Մոսկովյան խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը անցյալ տարվա դեկտեմբերից մինչեւ հիմա անօրինական է գտնվել կալանքի տակ։ Նման որոշում է կայացրել Մոսկվայի դատարանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ռուբեն Մարգարյանը՝ հերքելով տարածված այն տեղեկատվությունը, թե Հրաչյա Հարությունյանը ազատ է արձակվել։ Հայ վարորդը իրավունք ունի բողոքարկելու իրեն կալանքի տակ պահելու որոշումը։ Իսկ կոնկրետ ավտովթարի գործով դատական նիստը կշարունակվի հունիսի 25-ին։ Ռուբեն Մարգարյանը նաեւ հավելեց, որ իր պաշտպանյալը դատական նիստի ընթացքում պարբերաբար հազում էր՝ վատառողջ էր։ Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը։