Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը կրկին փոխհատուցում է ուզում

Քաղաքականություն
a01b07423ab1ef8c68dc56017102c222

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի, ինչպես նաեւ իր դեմ մահափորձ կատարելու մեջ մեղավոր ճանաչված Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել։ Հայցն արդեն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի վարույթում է։ Նիստի օր դեռ նշանակված չէ։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Պարույր Հայրիկյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը, քաղհայցով նախատեսվում է 42 մլն 524 հազար դրամի չափով գումար բռնագանձել նրանցից՝ գումարած բանկային տոկոսադրույքները։ Նրանք հայցը ներկայացրել էին նաեւ քրեական գործի նախաքննության ընթացքում, սակայն հայցը թողնվել էր առանց քննության։ Հայցապահանջի գումարային չափը որոշվել է՝ հիմնվելով մահափորձի հետեւանքով բուժման ծախսերի, ներառյալ` վիրահատությունների, կառավարության հաշվարկի վրա։ Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու եւ իրականացնելու համար Վարդան Սեդրակյանը եւ Խաչատուր Պողոսյանը դատապարտվեցին 14, իսկ Սամվել Հարությունյանը 12 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել վճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը հայցն ընդհանրապես վարույթ չէր ընդունել։