Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրականում ինչ կատարվեց Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

Քաղաքականություն
9963953f9ffbbb2f5cc2e2c2f0d7fd4f

2003-2008թթ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ՀՀ-ում շինարարությունը ավելի մեծ աճ արձանագրեց, քան իրականում հնարավոր էր. պարոն Քոչարյանի վերջին հարցազրույցի առիթով հարկ է համարում հիշեցնել տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա` երկիր մտնող ֆինանսական ներդրումներն ուղղվեցին հենց այս ոլորտ` անտեսելով տնտեսության մյուս ճյուղերը։ Այսօր Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճը տնտեսագետը համարում է անիմաստ։ Երկուսին էլ հարկ է համարում հիշեցնել. «Հազարամյակի տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված էր նախորդ տասնամյակում մեզանում իրականացված տնտեսական բարեփոխումներով»: Բագրատ Ասատրյանի կարծիքով` 2009թ. համաշխարհային ճգնաժամը բացահայտեց մեր տնտեսության ներքին թուլությունները, այդ թվում, թե ինչ էին իրականում նշանակում մինչ այդ շինարարության ոլորտում արձանագրված բարենպաստ պայմանները. «Բարենպաստ պայմաններ ասվածը, ցավոք, կոռուպցիոն սխեմաները, փողերի լվացման սխեմաները անհամեմատ ավելի արդյունավետ էին: Եւ դա մեկ անձի կամքի վրա էր կառուցված, որ անխոչընդոտ շինարարությունն իրականացվի: Հիշում եք` ինչ կատարվեց Հյուսիսային պողոտայում»: 2000-ական թթ. սկսված շինության մեծ մասն այդպես էլ անավարտ մնացին՝ վերափոխելով մայրաքաղաքի տեսքը: Հենց այս փաստը հիմք ընդունելով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի` 2013թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որն ուսումնասիրում է հանրապետության կիսակառույց շինությունները։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում