«Մխչյանցիներ»-ը՝ երկրորդ հորիզոնականում
Մխչյան համայնքում կայացավ «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպած ֆուտբոլային մրցաշարը: Մրցաշարին մասնակցել էին Հայաստանում գործող տարբեր հասարակական և բարեգործական կազմակերպություններ, ովքեր ցանկություն էին հայտնել մասնակցել մրցաշարին: Արդեն հայտնի են դարձել մրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները: 1-ին հորիզոնականն է զբաղեցրել «Ինժեներներ» թիմը, որը պարգևատրվել է մեդալով և արժանացել հաղթողի համար նախատեսված գավաթին: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Մխչյանցիներ» թիմը: Լավագույն եռյակը եզրափակել է «Գետաշենցիներ» թիմը: Այս երկու թիմերը արժանացել են մեդալների և պատվոգրերի: Պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած թիմերի պարգևատրման արարողությանը ներկա էր նաև Մխչյան գյուղի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը: Ավելացնենք, որ այն մասնակից թիմերը, որոնք պայքարը լքել էին վաղ փուլերում, ստացել են մրցաշարի մասնակցության վկայական: