Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր Սահակյանը գրավեց 3-րդ տեղը

Սպորտ
sport-judo

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը ներկայումս գտնվում է Չեխիայի Տեպլիցե քաղաքում, որտեղ անցկացվում է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆոդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումների առաջ օրը մեր 81 կգ քաշային ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը տարել է երեք հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ գրավել մրցանակային 3-րդ տեղը: 90 կգ քաշային Գոռ Գյունաշյանը հունգարացի մարզիկ Գերգո Բերենյիի հետ մարտում չնայած հաղթելիս է եղել, սակայն այտոսկրի վնասվածք է ստացել եւ դուրս է մնացել հետագա պայքարից: 50 կգ քաշային Գոռ Հակոբյանը գրավել էր 5-րդ տեղը: Խաղարկության ավարտից հետո մեր հավաքականը Տեպլիցեում կմասնակցի երեքօրյա միջազգային ուսումնամարզական հավաքի: