Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը հանդիպել է իր մրցակցի հետ

Սպորտ
artur

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչան է (26-1, 8 նոկաուտ): Արթուր Աբրահամը Բեռլինում մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի՝ Նիկոլա Սյեկլոչայի հետ: Մեր հայրենակիցը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ներկայում պայքարելու է այդ տիտղոսը պաշտպանելու համար: Նա նաև նշել է, որ իր մարզչի՝ Ուլլի Վեգների հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում է կազմել նրա մարտավարության մասին: Նիկոլա Սյեկլոչայի խոսքով՝ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար: Հիշեցնենք, որ մարտի 1-ին կայացած Արթուր Աբրահամ - Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այս մասին հայտնում է Արթուր Աբրահամի մամլո գրասենյակը։