A
A
Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ֆինլանդիայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությում գրավեց առաջին տեղը եւ ոսկե մեդալ նվաճեց:
Մեր մարզիկը 98 կգ քաշայինների մրցումներում մեկը մյուսի ետեւից հաղթելով ուկրաինացի, խորվաթ, գերմանացի եւ նորվեգացի մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը թուրք Չենկ Իլդեմն են։ Արթուր Ալեքսանյանը վստահ անցկացրեց ամբողջ գոտեամրտը եւ 5:0 հաշվով հաղթանակ տարավ: Այդպիսով, 22-ամյա ըմբիշը երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Այսօր պայքարի ելած մեր մյուս երեք ներկայացուցիչները` Կարեն Ասլանյանը (59 կգ), Արամ Ջուլֆալակյան (66 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) պարտություն կրեցին նախնական փուլերում եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:
