A
A
Երեք մեդալ՝ ազատ ոճում
Ֆինլանդիայում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը հավաքականը 3 մեդալ նվաճեց: 70 կգ քաշային կարգում հանդես եկած Գրիգոր Գրիգորյանը գրավեց երկրորդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը բավարավեցին բրոնզե պարգեւներով: Այսօր կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա բոլոր 7 քաշային կարգերում: