Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան փակ ավտոճանապարհներ

Կարևոր լուրեր Հասարակություն
004c27147bf9dcc09270d61254337461

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ապրիլի 3-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (13 ուղևոր):