Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանից հայտնում են․
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով:
🔹 Էրեբունի փողոցով դեպի Աթոյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները Էրեբունի-Մուրացան խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել ուղիղ և աջ, 2-րդ և 3-րդ գոտիներից՝ միայն ուղիղ և 4-րդ գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով:
🔹Էրեբունի փողոցով դեպի Արցախի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել միայն աջ, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ ուղղություններով:
🔹 Մուրացանի փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները 1-ին գոտուց երթևեկությունը կարող են շարունակել միայն աջ, իսկ 2-րդ գոտուց՝ միայն ձախ ուղղությամբ: Կարգելվի Մուրացան փողոցով խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների հետադարձը:
🔹 Էրեբունի-Մուրացան խաչմերուկին հարակից մերձակա տարածքից նշված խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների վարորդների համար կտեղադրվեն 2.4՝ զիջել ճանապարհը և 4.1.2՝ երթևեկությունը դեպի աջ ճանապարհային նշանները:
Էրեբունի և Մուրացան փողոցների՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: