A
A
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն․ ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն:
Առերևույթ 10 դեպքով՝
կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ է դիմել 363 քաղաքացի։
Նրանցից 362-ին տրամադրվել են քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ տեղեկանքներ, մեկ դիմում մերժվել է։
Քվեարկության օրը՝ հոկտեմբերի 25-ին, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներ է դիմել 14, իսկ համապատասխան ստորաբաժանումներ՝ 535 քաղաքացի։