A
A
Լեւոն Արոնյանը երրորդ պարտությունը կրեց
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երրորդ պարտությունը կրեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: Այսօր կայացած 13-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով մրցեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ: Կողմերը շատ ակտիվ սկսեցին եւ արագ փոխանակեցին թագուհիները: Լեւոն Արոնյանին չհաջողվեց կատարել փոխատեղում, որի արդյունքում թագավորը հայտնվեց ծանր վիճակում: Մեր շախմատիստը փորձեց կանգնեցնել մրցակցի անցումային զինվորին, սակայն` ապարդյուն: 44-րդ քայլին Լեւոն Արոնյանը ստիպված անձնատուր եղավ: Այդպիսով, մեր շախմատիստին չհաջողվեց հասնել մրցաշարի առաջատար Վիշվանաթան Անանդին, որը մեկ միավոր ավել ունի եւ անկախ վերջին տուրի արդյունքներից կպահպանի 1-ին տեղը: