Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրը ցերեկով բնակարանից սառնարան է գողացել

Հասարակություն
cb996ce10c38bc28cff1698c3a8ada6e

Մարտի 27-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրիի Սպարտակի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, հյուրասենյակի պատուհանի երկաթյա ճաղավանդակը պոկելով` Ժորա Կ.-ի տնից գողացել է սառնարան: Գողոնը հայտնաբերվել է: Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանություն