Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Սպորտ
aronyan3

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց հավակնորդների մրցաշարում: Այսօր նախատեսված 12-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Լեւոն Արոնյանը շատ ակտիվ սկսեց եւ փորձեց կենտրոնով գրոհ ձեռնարկել, սակայն մրցակիցը թույլ չտվեց դա: Այնուհետեւ դիրքային պայքար ընթացավ: Կողմերն այդպես էլ չդիմեցին ռիսկի, կրկնեցին քայլերը եւ ստիպված խաղաղ դաշն կնքեցին: Լեւոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին արեց, վաստակեց 6,5 միավոր եւ մնաց 2-րդ հորիզոնականում: Մարտի 29-ին նախատեսված 13-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով կմրցի Դմիտրի Անդրեյկինի հետ, 5 միավորով զբաղեցնում է վերջին, 8-րդ տեղը: