Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
sport-aronyan-foto4

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի հերթական պարտիան: Մեր գրոսմայստերը այսօր կայացած 11-րդ տուրում սեւերով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Լեւոն Արոնյանն այս անգամ զգուշավոր մարտավարություն ընտրեց: Մրցակիցն ակտիվ գործողություններով փորձեց ճեղքել սեւերի պաշտպանության աջ թեւը, սակայն` ապարդյուն: Պարտիայի 33-րդ քայլին, թագուհիները փոխանակելուց հետո, կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Լեւոն Արոնյանը վաստակեց 6 միավոր եւ շարունակում է հետապնդել մրցաշարի միանձնյա առաջատար Վիշվանաթան Անանդին, որն այսօր գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ եւ իր միավորների քանակը հասցրեց 7-ի: Հաջորդ, 12-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Վիշվանաթան Անանդի մրցակիցը կլինի ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինը: