Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանին բարդ խաղ է սպասվում

Սպորտ
chess-aronyan-foto

Լեւոն Արոնյանին այսօր բարդ խաղ է սպասվում Խանտի Մանսիսկում ընթացող հավակնորդների մրցաշարում: 4-րդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստը սպիտակներով մրցելու է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Վերջինս շատ բարդ մրցակից է Լեւոն Արոնյանի համար: 2013 թվականին նրանք հանդիպել են 5 անգամ, երկու պարտիայում հաղթել է Սվիլերը, երկուսն ավարտվել է ոչ-ոքի, եւ միայն մեկում է Արոնյանին հաջողվել կոտրել մրցակցի դիմադրությունը: Ընդհանուր առմամբ անցկացրած 36 պարտիաներում 9 ամգամ հաղթել է ռուսաստանցի շախմատիստը, 6-ում` մեր գրոսմայստերը: Կայացած երեք տուրից հետո Պյոտր Սվիդլերն ունի 2 միավոր, Լեւոն Արոնյանը` 1,5: