Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 17-ին՝ բռնցքամարտի 1/8 եզրափակիչ մենամարտերը

Սպորտ
1aaecff0dcaf571226bfa2d5dad6da48

«Դինամո» մարզադահլիճը վերջին շրջանում վերածվել է բռնցքամարտի մի յուրօրինակ մրցահարթակի: Դեռևս փետրվարի 25-ից այստեղ իրենց ուժերն են փորձում տարբեր տարիքային խմբի մեր ուժեղագույն բռնցքամարտիկները: Մեծահասակներից ու երիտասարդներից հետո այս օրերին ռինգը տրամադրվել է պատանիներին: Ի տարբերություն մյուս տարիքային խմբերի՝ այստեղ մարզիկներն անհամեմատ շատ են: Առաջնությանը մասնակցում են Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 մարզական հաստատությունների 187 մարզիկներ: Հայաստանի պատանեկան առաջնությունում մեդալներ կխաղարկվեն 13 քաշային կարգերում՝ 46կգ, 48կգ 50 կգ, 52կգ, 54կգ, 57 կգ, 60 կգ, 63 կգ, 66 կգ, 70կգ, 75կգ, 80 կգ, +80կգ : Պատանիների Հայաստանի առաջնությունում մարտի 17-ին կկայանան 1/8 եզրափակիչ մենամարտերը, իսկ եզրափակիչները կկայանան մարտի 21-ին:   Հարգանքով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն