A
A
Լեւոն Խեչոյանը հետմահու բոլորին բերեց Մհերի դուռը (տեսանյութ)
Տաղանդավոր արձակագիր Լեւոն Խեչոյանը չհասցրեց մասնակցել իր գրքի շնորհանդեսին։ «Մհերի դռան գրքի» առաջին ընթեցողները հուզված էին. Լեւոն Խեչոյանը,ով մահացավ հունվարի 8-ին ծանր հիվանդությունից, վեպի վրա աշխատել է շուրջ 13 տարի։ Գիրքը ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողի վերլուծությունների և նկարագրությունների միահյուսում է։ Կոմիտասի անվան կամերային երաժշտությանը կայացած շնորհանդեսի մասնակիցները չէին կարող չասել, որ Լեւոն Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դրել զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար: Ներկա էին արվեստագետներ, գրողներ, պատգամավորներ, պաշտոնյաներ։ Արձակագիր, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր, 2014թ. Լևոն Խեչոյանի գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։