Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օսկար»-ին մնաց 2 օր

Մշակույթ
oscar

Մարտի 2-ի լույս 3-ին՝ ժամը 04:00–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողն է Հանրային հեռուստաընկերությունը։ Առաջին ալիքի եթերում հեռուստադիտողները կարող են դիտել ոչ միայն մրցանակաբաշխությունը, այլեւ կարմիր գորգի արարողությունը: «Օսկար»-ը, որն այս տարի կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում։ Մինչ մրցանակաբաշխության ցուցադրությունը, Առաջին ալիքը յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 23:30-ին, ցուցադրել է օսկարակիր ֆիլմեր՝ «Միլիոնատերը հետնախորշից», «Արտիստը», «Թարգմանության դժվարություններ», «Գեյշայի հուշերը»: Համացանցում հայտնվել են «Օսկար»-ի մասնակիցների զգեստների էսքիզները oskar dd