A
A
Անանդը խաղում է, Արոնյանը` հանգստանում
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հավակնորդների մրցաշարին գործնականորեն պատրաստվելու համար մասնակցել է Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության հերթական տուրերին: Հնդիկ գրոսմայստերը հանդես է գալիս «Բադեն-Բադեն» թիմի կազմում: Վիշվանաթան Անանդը երկու պարտիա է անցկացրել, վաստակել է 1,5 միավոր եւ իր թիմին օգնել տանել հերթական հաղթանակները: 10-տուրից հետո «Բադեն-Բադենը» վստահ գլխավորում է աղյուսակը: Ի դեպ, գերմանական թիմի կազմում հայտավորված է նաեւ մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, սակայն նա բաց է թողել թիմի բոլոր հանդիպումները: Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը տեղի կունենա մարտի 12-30-ը, Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում: