A
A
Մոսկվան ջախջախեց Մոնրեալին
Համահայկական ձմեռային 1-ին խաղերի շրջանակում կայացավ տափօղակով հոկեյի մրցաշարի առաջին հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է խաղերի պաշտոնական կայքը, Մոսկվայի հոկեյիստները 11:4 հաշվով ջախջախել են Մոնրեալի հավաքականին: Այսօր մոսկվացիները կմրցեն երեւանցիների հետ: Խաղը կսկսի ժամը 18:00-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտում: