A
A
Հաղթական ռիթմը պահպանել չհաջողվեց
Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց պահպանել հաղթական ռիթմը Մինսկում ընթացող Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարում: Մեկնարկում երկու հաղթանակ տարած մեր գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը երրորդ տուրում պարտվեց ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլիին, Սամվել Տեր-Սահակյանը միավոր կիսեց ռուսաստանցի գրոսմայստեր Դանիել Դուբովի հետ, իսկ վարպետության թեկնածու Մհեր Հովհաննիսյանը զիջեց վրացի Բադուր Ջոբավային: Մեր փորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վստահ հաղթեց ադրբեջանցի Վուղար Ռասուլովին: Նա վաստակեց 2,5 միավոր եւ Սամվել Տեր-Սահակյանի հետ այժմ բաժանում է 3-17-րդ տեղերը: Այսօր Վլադիմիր Հակոբյանը մրցելու է հենց Սամվել Տեր-Սահակյանի հետ: