Բասկետբոլի միջազգային մրցաշար Երեւանում
Փետրվարի 23-27-ը Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կկայանա Արմենակ Ալաջաջյանի անվան բասկետբոլի միջազգային պատանեկան մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարին մասնակցելու համար հրավիրվել են Ղազախստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Բելառուսի եւ Ուկրաինայի պատանեկան հավաքականները: Մասնակիցների վերջնական կազմը հայտնի կդառնա փետրվարի 18-ին: Այդ մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Երեւանը, ինչպես նաեւ մարզերի հավաքական թիմը: Արմենակ Ալաջաջյանը բասկետբոլ խաղալ սկսել է Երեւանի ՖԻՄԱ-ում: Այնուհետեւ հանդես է եկել Ալմա-Աթայի «Բուրեւեստնիկում» եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ում: Վերջինիս կազմում նա 8 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն: Արմենակ Ալաջաջյանը Խորհրդային Միության հավաքականի կազմում 4 ամգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1964 թվականի օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ: