A
A
Առանց մրցանակների
Հայաստանի շախմատիստները մրցանակային տեղ չգրավեցին Մոսկվայում ավարտված «օփենի» գլխավոր մրցաշարում: Լավագույն արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 20-րդ տեղը: Նրանից կես բալով ետ մնաց ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, որը մրցաշարն ավարտեց 24-րդ հորիզոնականում: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 5,5 միավորով գրավեց 34-րդ տեղը, Տիգրան Հարությունյանը` 49-րդ, Մանուել Պետրոսյանը` 52-րդ, Գեւորգ Հարությունյանը` 53-րդ, Դավիթ Գեւորգյանը` 56-րդ: Ուսանող շախմատիստների մրցաշարում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 10 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը` վաստակելով 4,5 միավոր: