Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլիստները կկանգնեն դատարանի առջեւ

Սպորտ
sport-dataran

Ուրուգվայի «Պենյարոլ» եւ «Նասիոնալ» թիմերի 9 ֆուտբոլիստներ կկանգնեն դատարանի առջեւ: Երկու թիմերի միջեւ կայացած ընկերական խաղում խաղացողների միջեւ ծագած տարաձայնությունը վերածվել է մասսայական ծեծկռտուքի: Հանդիպման ավարտից հետո ոստիկանները ձերբակալել են 9 ֆուտբոլիստների, որոնք մեղադրվում են խուլիգանության համար: Ուրուգվայի սպորտի նախարար Անտոնիո Կարամբուլան հայտարարել է, որ կարգազանց ֆուտբոլիստներին հարկավոր է խստորեն պատժել, որպեսզի նման միջադեպեր այլեւս չկրկնվեն ֆուտբոլային խաղերի ժամանակ: