A
A
Հովիկ Հայրապետյանը գլխավորեց աղյուսակը (տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարի միանձնյա առաջատար դարձավ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: Այսօր կայացած 2-րդ տուրում ստեփանակերտցի շախմատիստը սեւերով պարտության մատնեց սերբ գրոսմայստեր Ալեքսանդար Ինջիչին: Մնացած 4 պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին: Այդպիսով, Հովիկ Հայրապետյանը 2 միավորով սկսեց գլխավորել աղյուսակը: Նրանց հաջորդում են 4 շախմատիստ, որոնք ունեն 1,5-ական միավոր: Երրորդ տուրում Հովիկ Հայրապետյանը սպիտակներով կմրցի դանիացի Մադս Անդերսենի հետ, որը ընդամենը կես բալ է վաստակել: