Վ. Մինասյանը՝ չեմպիոնի ուշադրության կենտրոնում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շարունակում է մնալ Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Կազանի «Ռուբինի» ուշադրության կենտրոնում: Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, թիմի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են ռուսաստանցիներ Դինյար Բիլյալետդինովը, Անատոլի Բիշովեցը եւ մեր Վարդան Մինասյանը: Մինչ այդ ակումբը նշում էր եւս 6 մասնագետների անուններ, որոնք նույնպես թեկնածուների ցուցակում էին ընդգրկվել, սակայն նրանցից շատերը հրաժարվել են առաջարկից, մասնավորապես «Ամկարի» ներկայիս գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը, «Բարսելոնայի» նախկին գլխավոր Տիտո Վիլանովան, ռումինական «Ստյաուայի» մարզիչ Լաուրենցիո Ռեգեկամպֆը: Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես» օրաթերթը, ակումբը նոր գլխավոր մարզչի անունը պետք է հրապարակի մինչեւ հունվարի 11-ը, քանի որ այդ օրվանից թիմը սկսելու է պատրաստվել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի խաղերին եւ Ռուսաստանի առաջնության երկրորդ կեսին: