Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը 18-րդն է

Նորություններ Սպորտ
sport-chess-amerika

Ամերիկյան Սանտա Կլարա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը 69 մասնակիցների մեջ գրավեց 18-րդ տեղը: Դա վատ ցուցանիշ չի, քանի որ 13-ամյա պատանի շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ ետեւում թողեց մեծ թվով տարեց գրոսմայստերների եւ ՖԻԴԵ-ի վարպետների: Մեր հայրենակից, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը նույն արդյունքով զբաղեցրեց 20-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Կանադայի ներկայացուցիչ Անտոն Կովալյովը, որը եւս 5 մասնակիցների հետ վաստակեց 6,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը: